Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Եվրատեսիլ 2010»-ին Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Սաֆուր Ալիզադեի համար կանխագուշակել է առաջին տեղը։
Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։
«Ես շատ եմ սիրում „Եվրատեսիլ“ մրցույթը։ Ես այս տարվա մասնակիցներից շատերին եմ լսել։ Նրանց շարքում կարող եմ առանձնացնել Շվեդիայի, Գերմանիայի մասնակիցներին, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչն իմ ցանկում առաջին տեղն է գրավում»,- նշել է Կիրկորովը։
Նշենք, որ Ադրբեջանը ներկայացնող Սաֆուրա Ալիզադեն իր երգը ռուսաստանյան շոու բիզնեսի աստղերին ներկայացրել է մոսկովյան ռեստորաններից մեկում եղած խրախճանքի ժամանակ։




























