Այսօր, մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 14:25-ին երկրաշարժ է գրանցվել:

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Նախիջեւանի սահմանային գոտում, Վայք քաղաքից 23 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Տուժածներ չկան: