Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները որպես դիտորդ կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ դիտարկելու մայիսի 23-ին` այս կիրակի կայանալիք ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրությունները:

Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտորդական խմբում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հակոբ Հակոբյանը: Հատկանշական է, որ բոլոր պատգամավորներն էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են: