Հայաստանի եւ Չեխիայի գործարարները միտված են ավելի խորը գործակցության։ Այս մասին մայիսի 17-ին վստահեցրին բացված հայ-չեխական 3-րդ բիզնես համաժողովի մասնակիցները։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) ու Չեխիայի Արդյունաբերության միությունները այդ ուղղությամբ համագործակցության կնքել, որը վերաբերում է ներդրումային ծրագրերի եւ տվյալների փոխանակման ծրագրերին, հայտնեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով, հաջորդ ֆորումին, որը կայանալու է Չեխիայում, արդեն հնարավոր կլինի հստակ արդյունքներ արձանագրել:

Տեղեկացնենք, որ հայ-չեխական գործարար համաժողովը տեղի ունեցավ չեխիայի վաչապետ Յան Ֆիշերի Հայաստան այցելության շրջանակում։ Հայաստան այցելության շրջանակում Չեխիայի վարչապետին ուղեկցում են չեխական 11 ընկերության ներկայաուցիչներ։

Չեխիայի գործարար պատվիրակության ղեկավար, Չեխիայի Արդյունաբերության միության փոխնախագահ Յարոսլավ Հանակի խոսքով, երկու երկրներին անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակի անցնել՝ հիմնել ձեռնարկություններ։

Նրա խոսքով՝ հնարավոր է արդյունավետ համագործակցություն ծավալել էներգետիկայի, գյուղատնտեսություն, սննդամթերք, զբոսաշրջություն եւ դեղագործության ոլորտներում:

Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 17 մլն դոլար. արտահանումը` 1,5 մլն, ներմուծումը` մոտ 15 մլն դոլար: