Այսօր՝ մայիսի 18-ին, Քաբուլում՝ Ռուսաստանի դեսպանատնից ոչ շատ հեռու, պայթյուն է որոտացել։ Մահապարտ-ահաբեկիչը ականապատ ավտոմեքենայով մոտեցել է նշված վայրին։ Հաղորդվում է, որ դեպքի վայրից ոչ հեռու տեղակայված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության զորահավաքային կենտրոնը։ Զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։