Մայիսի 18-ին, ժամը 1.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 7 շենքի 28-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 01.07-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1932 թ. ծնված Ամալյա Վանյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:



























