Windows 10-ի օգտվողների կեսը ցանկություն է հայտնել արդիականացնել ՕՀ-ի նոր տարբերակը, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Windows Report-ին:
Լրագրողները հարցում են անցկացրել 177 երկրներում անհատական համակարգիչների 11 000 օգտվողների շրջանում, որոնց 89 տոկոսը Windows 10-ը նշել է որպես իրենց հիմնական աշխատանքային ՕՀ: Նրանցից 53 տոկոսը նշել է, որ կթարմացնի Microsoft-ի օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, երբ այն հասանելի դառնա: Հարցվածների 21 տոկոսը նկատել է, որ նոր ՕՀ-ն նման է հնին, եւ իրենք կմտածեն թարմացման մասին: 13 տոկոսը միանշանակ պատասխանել է, որ իրեն դուր չի գալիս Windows 11-ը եւ չի ցանկանում տեղադրել այն:
Բացի այդ, Windows-ի բետա-տարբերակի առաջին օգտագործողները անվանել են հաջորդ սերնդի ՕՀ-ի իրենց սիրելի հնարավորությունները: Մեծամասնությունը՝ 31 տոկոսը, ասել է, որ իրենց դուր է գալիս մեկնարկի կենտրոնում տեղադրված կոճակը: Հարցվածների 25 տոկոսը նշել է, որ աջակցում է Android ծրագրերին, 11 տոկոսը՝ խաղերում GamePass ծառայությանը եւ HDR ռեժիմին: Օգտվողների ութ տոկոսը նշել է, որ իրենց դուր է գալիս նոր ձայնն ու դիզայնը:
Միեւնույն ժամանակ լրագրողները նկատել են, որ օգտվողների 34 տոկոսը չեն կարողացել ստուգել իրենց համակարգիչների համատեղելիությունը նոր համակարգի հետ: Հարցվածների 44 տոկոսը նշել են, որ իրենց սարքերը փորձարկել են Microsoft-ի կայքի միջոցով, եւ համատեղելիությունը հաստատվել է:





























