Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Հայաստանի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հարցում չեխական կողմի անկողմնակալ դիրքորոշման համար, նշելով, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են հարցի խաղաղ լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա վերստին նշել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:

Չեխիայի վարչապետը եւս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եւ հայտնել է, որ ԼՂ հարցում Չեխիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել: