Microsoft-ը Twitter-ի գրառման միջոցով ակնարկել է Windows 11-ի հնարավոր թողարկման ամսաթիվը, հայտնել է Forbes-ը:
Ընկերությունը գրառում է հրապարակել Windows-ի նոր տարբերակի աշխատասեղանի սքրինշոթով: Շատ օգտատերեր անմիջապես նկատել են նկարի ներքեւի աջ անկյունում նշված ամսաթիվը՝ հոկտեմբերի 20-ը, եւ ժամը՝ 11:11:
Windows-ը ինտերնետին միանալուց հետո ավտոմատ ամսաթիվ եւ ժամ է սահմանում, ուստի շատ օգտատերեր ենթադրել են, որ սքրինշոթը հատուկ խմբագրված է եղել: Նրանց կարծիքով՝ Microsoft-ն այսպիսով ակնարկում է օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման ամսաթվի եւ ժամի մասին:
ՕՀ-ի նոր տարբերակի առաջին ցուցադրման ժամանակ Microsoft-ը հայտարարել է, որ Windows 11-ը կթողարկվի այս աշնանը, սակայն հստակ ամսաթիվ չի հայտարարվել:





























