Apple-ը 100 միլիոն դոլարի «հաշտության պայմանագիր» է առաջարկել հավելվածներ նախագծողներին, որոնք մեղադրանք են ներկայացրել, որ Apple-ը օգտատերերին տեղեկատվություն չի տրամադրում App Store-ից բացի վճարման այլ տարբերակների մասին, որտեղ ընկերությունը գանձում է մինչեւ 30 տոկոս միջնորդավճար, հաղորդել է The Wall Street Journal-ը:

Apple-ը փոխել է App Store-ի կանոնները՝ հնարավորություն տալով ծրագրակազմ մշակողներին ցուցադրել հաճախորդներին համակարգից դուրս ծառայությունների վճարման ձեւը:

Անցյալ տարի ծրագրային հարթակի միջոցով 1 մլն դոլարից պակաս եկամուտ վաստակող ծրագրավորողների միջնորդավճարների մեծ մասը ընկերության կողմից կրճատել է կիսով չափ՝ մինչեւ 15 տոկոս: Պայմանագրի առաջարկվող պայմաններում այդ դրույթը պահպանվում է:

Ընկերությունը նաեւ կստեղծի 100 միլիոն դոլարի չափով հիմնադրամ, որից 250 դոլարից մինչեւ 30 հազար դոլար կվճարի ծրագրեր մշակողներին, ում վաճառքները 2015 թվականի հունիսից մինչեւ 2021 թվականի ապրիլը 1 միլիոն դոլարից պակաս են կազմել: