Microsoft-ի ամպային ծառայությունում լուրջ խոցելիություն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Wiz ընկերության հետազոտողներին: Փորձագետներին հաջողվել է մուտք գործել Microsoft Azure հարթակից օգտվող հազարավոր կազմակերպությունների էջեր եւ տվյալների բազաներ:
Նշվում է, որ Cosmos DB տվյալների բազայի ծառայության հետ կապված խոցելիությունը ստացել է #ChaosDB անվանումը: Ընդ որում, այն ընկերությունների թվում, որոնց վրա խոցելիությունը կարող էր ազդել մի քանի հսկա ընկերություն կա: Ամբողջական ցուցակը չի բացահայտվում, սակայն դրանում ներկա են Coca-Cola-ն, Exxon-Mobil-ը եւ Citrix-ը:
Microsoft-ում հայտարարել են, որ ամպային սերվիսում հայտնաբերված խնդիրը լուծված է: Ընկերությունը տեղեկություններ չունի, որ դրանից օգտվել են հաքերները: Այնուամենայնիվ, օգտատերերին առաջարկվել է փոխել Microsoft Azure-ի իրենց էլեկտրոնային բանալիները:
Ավելի վաղ ռուսներին պատմել էին բրաուզերում գաղտնաբառերի պահման վտանգների մասին: Rostelecom-Solar-ի Solar inRights մուտքի վերահսկման իրավասությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Բոնդարը պարզաբանել է, որ բրաուզերում մուտքերի եւ գաղտնաբառերի ավտոմատ պահպանման հաստատումից հետո դրանք գրանցվում են հատուկ ֆայլում: Այդ տեղեկատվությունը կարող է ընկնել խաբեբաների ձեռքը:





























