Չինական Realme ընկերությունը կթողարկի Narzo 50A սմարթֆոնը, որը տարբերվում է դակտիլոսկոպկ մոդուլի փոքր-ինչ արտասովոր դիրքով: Մատնահետքի սքաները, ըստ ամենայնի, տեղադրված կլինի սարքի հիմնական տեսախցիկի բլոկում:
91mobiles ռեսուրսի հաղորդմամբ՝ Realme Narzo 50A սարքը կստանա հիմնական տեսախցիկի խոշոր բլոկ, որում հնարավոր կլինի հայտնաբերել ոչ միայն օբյեկտիվը, այլ նաեւ մատնահետքի սքաները: Արդյո՞ք հարմար է դա: Բարդ է ասել առանց սմարթֆոնը շոշափելու, սակայն հաշվի առնելով Samsung ընկերության փորձը, որն ավելի վաղ թողարկել էր այդպիսի դիզայնով մի քանի մոդել, դա, այնուամենայնիվ, սքաների տեղակայման լավագույն դիրքը չէ:
Սարքը նույնպես փոքր-ինչ տարօրինակ տեսք ունի: Narzo 50A-ի հետնամասին նայելիս դիսբալանս է զգացվում, որն ընդգծվում է տեսախցիկի բլոկի աջ կողմում դատարկ հատվածով: Ընդհանուր առմամբ մնում է միայն հուսալ, որ իրականում Realme-ի նոր սմարթֆոնը կլինի ավելի լավը, քան նկարներում է:
Ինչ վերաբերում է դեվայսի «մետաղյա» միջուկին, ապա դրա մասին հավաստի տեղեկություններ չկան: Ռենդերներում կարելի է տեսնել USB-C պորտն ու ականջակալների համար ստանդարտ անցքը: Հիմնական տեսախցիկն ունի 12-13 Մպ, իսկ առջեւի տեսախցիկը կկարողանա ապահովել 8-մեգապիքսել կարգավորմամբ նկարներ: Narzo 30A արդեն գոյություն ունեցող մոդելն աշխատում է SoC MediaTek Helio G85 հիմքի վրա, ուստի Narzo 50A-ն պետք է լինի առնվազն ավելի հզոր:





























