Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մայիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ-ի հայաստանյան տնտեսական առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։



























