Թմրամիջոցների շրջանառության մեջ մեղադրվող 49-ամյա Գագիկ Ղազարյանը մայիսի 17-ին, ժամը 18.00-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2-րդ հարկի դատական նիստերի դահլիճի պատուհանից ցատկել է դուրս:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոտքի ու գոտկատեղի շրջաններում ստացած վնասվածքների հետեւանքով նա չի կարողացել դիմել փախուստի եւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մայիսի 18-ին, ժամը 00.20-ին Ղազարյանը գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: