Չինական Honor ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն, որի էկրանի անկյունագիծը կազմում է 7,2 դյույմ: Honor X20 Max-ի մասին տեղեկատվությունը հայտնվել է Weibo-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Honor X20 Max առաջատարը X20 շարքի գագաթնակետը կդառնա: Էկրանի անկյունագիծը կաճի նույնիսկ նախորդ տարվա հսկայական X10 Max-ի համեմատ՝ 7,2 դյույմանոց էկրանն ավելի մեծ է, քան հնգամյա վաղեմության սովորական պլանշետի էկրանը: Նոր սմարթֆոնը կօգտագործի RGBW դիսփլեյ, նկարի թարմացման հաճախականությունը կլինի 120 Հց:

Արտադրողականության համար պատասխանատու կլինի 6 նանոմետրանոց Dimensity 1100 պրոցեսորը՝ 5G աջակցությամբ: Հսկայական սմարթֆոնը կստանա նաեւ հսկայական մարտկոց` 6000 մԱ/ժ:

Honor X20 Max-ը առաջիկայում կներկայացվի՝ սմարթֆոնի գինը չի բացահայտվում: Դրա նախորդը՝ Honor X10 Max-ը, այդպես էլ չհայտնվեց Չինաստանի սահմաններից դուրս շուկաներում: