Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Կիրակոսյանը կարեւորել է ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման գործում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:
Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ ԵԱՀԿ, մասնավորապես՝ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշել են այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը:




























