Twitter Inc-ը անվտանգության գործառույթ է գործարկելու, որը օգտատերերին թույլ կտա մեկ շաբաթով արգելափակել օգտահաշիվները վնասաբեր բառերի օգտագործման համար: 

Անվտանգ ռեժիմը միացնելուց հետո Twitter-ի համակարգերը կստուգեն թվիթի բովանդակությունը` գնահատելու բացասական փոխազդեցության հավանականությունը եւ հեղինակի ու պատասխանողի միջեւ հարաբերությունները:

Այն օգտահաշիվները, որոնց հետ փոխազդեցությունը հաճախակի է, ավտոմատ չեն արգելափակվի, քանի որ հաշվի են առնվում առկա հարաբերությունները:

«Ցանկանում ենք, որ Twitter-ում մարդիկ վայելեն առողջ շփումը, ուստի սահմանափակում ենք անցանկալի փոխազդեցությունները», - հայտարարել է ընկերությունը:

Անվտանգ ռեժիմը կարելի է միացնել կարգավորումներում: