Ղըրղզստանի ժամանակավոր կառավարությունը մայիսի 19-ին կայանալիք նիստում քննարկելու է Ռոզա Օթունբաեւային ժամանակավորապես նախագահի լիազորություններով օժտելու հարցը: Ինչպես գրում է «ԱԿԻ պրեսը», վկայակոչելով ժամանակավոր կառավարության աղբյուրը, Օթունբաեւան կատարելու է երկրի ղեկավարի պարտականությունները անցումային շրջանում, քանի դեռ չեն եղել խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, պայմանով, որ ինքն անկախ լինի, այսինքն դուրս գա կուսակցության կազմից: Նաեւ նա զրկվում է հետագայում որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքից:

Օթունբաեւան պետք է ապահովի ընտրությունների թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու արդարությունը:

Կառավարության անդամների համաձայնության դեպքում ընդունվելու է համապատասխան հռչակագիր: