ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրիպտոարժույթն «աղետ» է անվանել։ Այս մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ «կրիպտոարժույթի երկրպագու չէ եւ չի ներդնի բիթքոինի կամ այլ նմանատիպ արժույթի մեջ»։
«Ինձ դուր է գալիս ԱՄՆ արժույթը»,-ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ կրիպտոարժույթով ներդրումները վնաս են հասցնում ԱՄՆ տնտեսությանը, եւ կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել այդ միջոցներից։
Թրամփի կարծիքով՝ հենց դոլարը պետք է դառնա աշխարհի գլխավոր արժույթը, իսկ կրիպտոարժույթը «կեղծ է»։




























