ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կրիպտոարժույթի հարկ կսահմանի, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ բնակիչները պետք է եկամտահարկ վճարեն ցանկացած շահույթից, սակայն շատ կրիպտոներդրողներ անտեսում են այդ պարտավորությունը։ Արդնե մի քանի տարի ԱՄՆ հարկային ծառայությունը ամերիկացիներին ծանուցում է կրիպտոարժույթով շահույթը հայտարարագրելու անհրաժեշտության մասին։
Նույնիսկ եթե ընկերությունները ցանկանում են օգնել ներդրողներին վճարել հարկերը, նրանց համար անհասկանալի է՝ ինչպես պետք է գործեն ընթացիկ օրենսդրությանը համապատասխան։
Կրիպտոարժութային բորսաներն ու շուկայի այլ մասնակիցներ դժգոհ են, որ ԱՄՆ Սենատը նոր կանոններ է մտցնում առանց իրենց հետո նախնական խորհրդակցության։ Անձինք, որոոնք ներգրավված են այդ ոլորտում , չեն կարող կանխատեսել՝ ինչպիսին կլինեն նորարարության հետեւանքները։ Կանոնները կարող են ինչպես ներգրավել ավելի շատ ներդրողների, այնպես էլ նվազեցնել կրիպտոարժույթի ներգրավվածությունը՝ ոչնչացնելով ամենաթողության փառապսակը։
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ կրիպտոարժույթային գործարքներից հարկերը դաշնային բյուջեին կբերեն մոտ 28 մլրդ դոլար։




























