Թայլանդի ընդդիմության առաջնորդները Բանգկոկում հանձնվել են իշխանություններին եւ ցրել են քաղաքի կենտրոնի հանրահավաքը՝ խուսափելու հետագա արյունահեղությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Թայլանդում բանակը սկսել է ընդդիմության ճամբարի գրոհը: Բանակը խիտ օղակի մեջ է առել Բանգկոկի կենտրոնը, իսկ ռազմական տեխնիկան կոտրել է բարիկադները: Ճամբար են մտնում ջրցանները՝ ցուցարարներին ցրելու համար:

Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նախօրեին Թայլանդի կառավարությունը չեղյալ է հայտարարել համընդհանուր ընտրությունները, որոնք նախանշված էին նոյեմբերի 14-ին: