Երեկ ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Բաղրամյան փողոցում վթար է տեղի ունեցել: Պարզվել է, որ նախկին ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց իրար են բախվել երկու «Մերսեդես» եւ մեկ «Ջիպ» մակնիշի մեքենաներ: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ հրդեհ է բռնկվել:
Կրակը մարվել է եւ երեք հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորները այրվածքներ չեն ստացել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետը` Արսեն Արշակյանը եւ այլք:
Ըստ նախնական տեղեկությունների, Ջիպի ղեկին եղել է մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի տղան: Այս մասին դեպքի վայյրից հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:



























