Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունից առաջ իր տպավորություններն է կիսել կայանալիք առաջնության վերաբերյալ:
Ըստ Reuters-ի, Մեսսին ասել է. «Ես չեմ զգում ճնշում, երբ հանդես եմ գալիս հավաքականում: Իսպանիայում ես նույնպես խաղում եմ մի թիմում, որը պետք է միշտ հաղթի: Իմ պատասխանները կտեսնենք խաղադաշտում:
Աշխարհի առաջնությունը հիանալի հնարավորություն է ցուցադրելու արգենտինացիներին, որ հավաքականում ես կարող եմ նույնն անել, ինչ „Բարսելոնայում“: Մարադոնան ինձ համար չէ թիմ ստեղծում: Մենք պետք է խաղանք բոլոր ֆուտբոլիստների համար, ովքեր ընդգրկված են ընտրանու կազմում: Կարծում եմ` Արգենտինայի հավաքականը աշխարհի չեմպիոնի հավակնորդներից մեկն է: Մենք ֆավորիտներ չենք, որովհետեւ դժվար ենք հայտնվել եզրափակիչ փուլում, բայց այդ հանգամանքը կարող է մեզ վրա դրական անդրադառնալ»:



























