Պղինձը թանկանում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,58 տոկոսով՝ կազմելով մեկ ֆունտի դիմաց մինչեւ 4,3225 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0,44%-ով՝ կազմելով մինչեւ 9376,5 դոլար, ալյումինի գինը՝ 0,19%-ով՝ կազմելով մինչեւ 2695 դոլար, ցինկի գինը նվազել է 0,08%-ով՝ կազմելով մեկ տոննայի դիմաց մինչեւ 2979 դոլար։

Շուկայում նկատվում է դրական դինամիկը, որը շարունակվում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։

Ներդրողները պահպանում են ռիսկային տրամադրությունները՝ ԱՄՆ աշխատաշուկայում տվյալների հրապարակման նախաշեմին։ Վերլուծաբանները կարծում են, որ երկրում գործազրկությունն օգոստոսին նվազել է մինչեւ 5,2 տոկոս, իսկ ոչ գյուղատնտեսական ճյուղերում աշխատատեղերի թիվն աճել է 750 հազարով։