«Կարմիր գրքում» ընդգրկված բոլոր տեսակների մոտ 30 տոկոսը անհետացման վտանգի տակ է` բնակության վայրերի նվազման եւ կլիմայի փոփոխության պատճառով, հաղորդում է NYP-ն:

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) թարմացրել է իր ամենամյա «Տեսակների կարմիր ցուցակը», եւ 138 374 տեսակից 38 543-ը, որոնք ընդգրկվել են դիտարկումների ցուցակում, անհետացման վտանգի տակ են։

«ԲՊՄՄ-ի Կարմիր ցուցակի այսօրվա թարմացումը համոզիչ նշան է, որ չնայած մեր օվկիանոսների վրա աճող ճնշմանը, տեսակները կարող են վերականգնվել, եթե պետությունները իսկապես հավատարիմ մնան կայուն մեթոդներին»,- ասել է ԲՊՄՄ-ի գլխավոր տնօրեն Բրունո Օբերլը:

«Կառավարությունները եւ մյուս կողմերը պետք է օգտվեն հնարավորությունից, որպեսզի բարձրացնեն կենսաբազմազանության պահպանման իրենց հավակնությունները եւ աշխատեն նպատակային ցուցանիշներ ստեղծելու ուղղությամբ: Կարմիր ցուցակի այս գնահատականները ցույց են տալիս, թե որքան սերտորեն են մեր կյանքն ու գոյության միջոցները կապված կենսաբազմազանության հետ»: