Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ մայիսի 21-ին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վարչապետի օգնական Արամ Անանյանը։
Խորհուրդը մտադիր է քննարկել ԱՊՀ երկրների էներգետիկայի ոլորտի առաջնահերթ ծրագերի իրականացման մասին հայեցակարգի նախագիծը։ Մասնավորապես՝ նախատեսվում է Հայաստանի էներգահամակարգի՝ ԱՊՀ երկրների էներգահամակարգերի հետ զուգահեռ աշխատանքների վերականգնումը։
Առաջարկություններ կարվեն ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին պայմանագրի այժմեականացման առումով, ինչպես նաեւ կմշակվի ԱՊՀ շրջանակներում միջպետական համագործակցության շրջանակային ծրագիրը, որը նախատեսում է ատոմային էներգիայի օգտագործում՝ խաղաղ նպատակներով։




























