Աֆղանստանի հրեական համայնքի վերջին ներկայացուցիչը լքել է երկիրը: Զեբուլոն Սիմենտովը, որն ապրում էր Քաբուլի կիսաքանդ սինագոգում, հետեւում Կաշրութի կանոններին եւ աղոթում եբրայերենով, տասնամյակներ շարունակ պատերազմական պայմաններում է ապրել: Սակայն անցյալ ամիս թալիբների կողմից իշխանության բռնազավթումը, կարծես, վերջին կաթիլն է դարձել:

Իսրայելա-ամերիկյան գործարար Մոտի Կահանան, ով ղեկավարում է տարհանումը կազմակերպող անվտանգության մասնավոր թիմը, The Associated Press-ին հայտնել է, որ 62-ամյա Սիմենտովը եւ նրա 29 հարեւանները տեղափոխվել են «հարեւան երկիր»:

Կահանան ասել է, որ Սիմենտովին, որը նախկինում ապրել էր թալիբների օրոք, վերջիններս չէին անհանգստացնում: Սակայն Կահանան Սիմենտովին զգուշացրել է, որ նա ռիսկի է դիմում եւ կարող է առեւանգվել կամ սպանվել շատ ավելի արմատական «Իսլամական պետություն»  ​​խմբավորման կողմից: Նա ասել է, որ Սիմենովի հարեւանները նույնպես ստիպել են նրան հեռանալ, որպեսզի իրենց երեխաները միանան նրան ավտոբուսում:

Իսրայելական Kan հանրային հեռուստաալիքը ցուցադրել է Աֆղանստանի նման տարածքով մարդկանցով լի ավտոբուսի տարհանման կադրեր, որոնց ուղեւորների դեմքերը ծածկված են՝ բացառությամբ Սիմենտովի: