Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանը պատրաստ է աշխատանքի մոտ 90 տոկոսով, սակայն դրա վերաբացումն աստիճանաբար է իրականացվելու, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաթարցի պաշտոնյային:

Օդանավակայանի վերաբացումը, որը կարեւոր դարպաս է դեպի արտաքին աշխարհն ու Աֆղանստանի լեռնային տեղանքները, գերակա խնդիր էր թալիբների համար, քանի որ նրանք ձգտում են վերականգնել կարգն օգոստոսի 15-ին Քաբուլի կայծակնային գրավումից հետո:

Քաբուլի օդանավակայանը փակվել էր ԱՄՆ-ի գլխավորած զանգվածային տարհանումների դադարեցումից հետո:

Կատարի մեկ այլ պաշտոնյա, հատուկ բանագնաց Մութլակ բին Մաջեդ Ալ Քահթանին ասել էր, որ ուրբաթ օրը չվերթ կլինի: Նա հավելել էր, որ հինգշաբթի Քաբուլից թռիչքը սովորական չվերթ էր, այլ ոչ թե տարհանման:

Առայժմ դեպի Քաբուլ թռիչքները կիրականացվեն Պակիստանի օդային տարածքով, քանի որ Աֆղանստանի մեծ մասը դեռ ծածկված չէ թռիչքների ռադարներով, ասել է առաջին պաշտոնյան: