Մայիսի 19-ին, ժամը 13.10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Գոշ գյուղի մի խումբ բնակիչներ առ այն, որ սողանքի հետեւանքով իրենց տները գտնվում են վթարային վիճակում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 14.20-ին դեպքի վայր են մեկնել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով գյուղի 6 տան պատերը ձեւախախտվել են, նկուղներն ու առաջին հարկերը ջրալցվել՝ առաջացնելով փլուզման վտանգ:
Գյուղապետին առաջարկվել է բնակիչներին տարահանել եւ տրամադրել ժամանակավոր կացարան:



























