«Հայաստանի Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը արժանացել է Գերդ Բուցերիուսի անվան «Արեւելյան Եվրոպայի ազատ մամուլը» մրցանակին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Համբուրգում, մայիսի 19-ին:

Ըստ «Դոյչե Վելե»-ի տեղեկատվության, մրցանակային ֆոնդը կազմել է 80 հազար եվրո, որը բաժանվել է 7 մրցանակակիրների միջեւ: Մրցանակակիրների թվում են նաեւ ադրբեջանցի, բելառուս ու վրացի լրագրողներ: Էդիկ Բաղդասարյանը Հայաստան կվերադառնա վաղը:

Գերդ Բուցերիուսը գերմանացի փաստաբան է, լրագրող ու հրատարակիչ: Նրա անվան մրցանակաբաշխության հիմնադիրը Համբուրգի Zeit և նորվեգական Fritt Ord հիմնադրամներն են: Մրցանակը տրվում է 2000 թվականից լրատվամիջոցներին եւ Արևմտյան Եվրոպայի առանձին անհատ լրագրողներին, որոնք պայքարում են հանուն ազատ մամուլի, ազատ խոսքի ու ազատ քաղաքացիական հասարակության հաստատման: