Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամուլի քարտուղար Սերգեյ Բարսեղյանի, ԼՂՀ խորհրդարանի ընտրություններին, որպես դիտորդներ, մասնակցելու են ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի Հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը եւ Սլովակիայի Խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
Ֆրանտիշեկ Միկլոշկոն հանդիսանում է Քրիտոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) հիմնադիրներից, հայտնի այլախոհ է եղել ու հետապնդվել է սոցիալիստական ռեժիմի ժամանակ՝ Յան Չառնոգուրսկու եւ Վացլավ Հավելի հետ միասին, ինչպես նաեւ նախագահական վերջին ընտրություններին ՔԴԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն էր:




























