Սոմալիի իշխանությունները ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Սոմալիի ԱԳՆ-ի դիվանագիտական նոտայում նշված է, որ երկրի կառավարությունը գիտակցում է Կոսովոյի կենսական կարեւոր ավանդը Բալկանների կայունության եւ խաղաղ գոյակցության հարցում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նշենք, որ Սոմալին դարձել է 69-րդ երկիրը, որը ճանաչել է Սերբիայի հարավային մասի՝ Կոսովոյի անկախությունը:
Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008թ. միակողմանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ որոշ երկրների աջակցությամբ, անկախություն հռչակեցին:
Սերբիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ հրաժարվեցին ճանաչել Կոսովոյի անկախությունը:




























