Ջալալաբադ քաղաքում` Ղըրղզստանի հարավում, մինչեւ հունիսի 1-ը գործելու է արտակարգ դրության ռեժիմը: «Մայակ» ռադիոկայանի տեղեկություններով, երեկոյան ժամը 8-ից մինչեւ առավոտյան 6-ը պարետային ժամ է մտցված: Տեղական բնակչությանը հանդարտեցնելու համար որոշում է կայացվել օգտագործել Պաշտպանության նախարարության, ներքին զորքերի եւ սահմանապահ ծառայության ուժերը:

Մարզային կենտրոնում՝ Ջալալաբադում, բախումներ են լինում ղըրղզների եւ ուզբեկների միջեւ՝ ազգամիջյան հողի վրա, որոնք սադրել են նախկին իշխանության կողմնակիցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի Ջալալաբադում բախումների ժամանակ զոհվել են 2 եւ վիրավորվել 63 հոգի:

Նշենք, որ ժամանակավոր կառավարությունը, որը իշխանության է եկել Ղըրղզստանում ապրիլի 7-ին զանգվածային խռովությունների ալիքի վրա, պարբերաբար բախվում է հարավային տարածաշրջաններում խռովությունների հետ: Նախկին նախագահ Բակիեւի կողմնակիցները մայիսի 12-14-ը փորձ էին ձեռնարկել ետ գալ: Այն ժամանակ զոհվել էր 2, վիրավորվել՝ 59 մարդ: