Դեվիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի կարգավիճակում մտադիր է իր առաջին արտասահմանյան այցելությունն իրականացնել Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», մայիսի 20-ին Քեմերոնը կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, իսկ վաղը Բեռլինում բանակցություններ կվարի Անգելա Մերկելի հետ:
Այցերի նպատակն է կարգավորել հարաբերությունները եվրոպական երկրների առաջնորդների հետ:




























