Նոր օպերացիոն տարբերակի ռելիզը կներկայացվի հոկտեմբերի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է XDA Developers պարբերականը, հաղորդում է Lenta-ն։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականի աղբյուրներին, հոկտեմբերի 4-ին Google-ը կհրապարակի Android 12-ի ելակետային կոդը։ Լրագրողների խոսքով՝ սովորաբար կոդի հրապարակման ժամկետը համընկնում է օգտատերերի սմարթֆոնների օպերացիոն համակարգի թողարկման ժամկետի հետ։ Կոդը կբացվի Android Open Source Project (AOSP) նախագծի շրջանակում։

XDA Developers-ի մասնագետ Միշաալ Ռահմանը նշել է, որ անցած տարի Android 11-ի ելակետային կոդի հրապարակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, այդ նույն օրը օպերացիոն համակարգը հասանելի դարձավ օգտատերերին։ Այդպես է եղել նաեւ Android 10-ի եւ Android 9-ի ժամանակ։

Ռահմանի տեղեկատվությամբ՝ օպերացիոն համակարգն առաջին հերթին կթողարկվի Google Pixel 4 սմարթֆոնների եւ բրենդի այլ սարքերի օգտատերերի համար։ Հետո Android 12-ը կհայտնվի այլ արտադրողների հեռախոսների վրա։ Օպերացիոն համակարգի կիրառման համար կարող է մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս անհրաժեշտ լինել։

Google-ը Android 12-ը  ներկայացրել է մայիսի վերջին։  Այն դիզայնի մեծ փոփոխության է ենթարկվել նախկին օպերացիոն համակարգերի համեմատ։ Android 12-ում ավելացվել են նաեւ գաղտնիության նոր կարգավորումներ։