Թուրքիայի փրկարար ծառայությունը հայտնաբերել է 28 հանքափորների դիակները, ովքեր զոհվել են սեւծովյան Զոնգուլդագ նահանգի Քարադոմ հանքում, պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է CNN Turk-ը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի, 540 մետր խորության վրա, որի արդյունքում 30 հանքափորներ մնացել էին հանքում:
Թուրքական հանքերում հաճախակիացած պայթյունների կապակցությամբ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը մայիսի 19-ին հրահանգել է մանրամասն հետաքննություն անցկացնել:
Ամենախոշոր պայթյունը Թուրքիայում տեղի է ունեցել 1992թ., երբ Զոնգուլդագի հանքերից մեկում մեթանի պայթյունի արդյունքում զոհվել էր 270 հոգի:




























