Մայիսի 20-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ ՌԴ Օրենբուրգ նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է երկկողմանի համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ շինարարության եւ շինանյութերի արտադրության, մեքենաշինության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, մեծածախ առեւտրի եւ այլն։
Նշենք, որ մայիսի 20-ին Զարգացման հայկական գործակալությունը՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, կազմակերպել էր Հայաստան- Ռուսաստան գործարար համաժողով, որին մասնակցում էր Օրենբուրգ նահանգից ժամանած պաշտոնական եւ գործարար պատվիրակությունը՝ Օրենբուրգ նահանգի կառավարության փոխնախագահի գլխավորությամբ։
Տեղեկացնենք, որ 2009 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 901 մլն 476 հազ. դոլար, որից արտահանումը՝ 107 մլն 776,1 հազ. դոլար, իսկ ներմուծումը՝ 793մլն 633 հազ. դոլար։
Օրենբուրգի եւ Երեւանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2009 թվականին կազմել է 103 հազար դոլար, որից արտահանումը՝ 57 հազար 400 դոլար է, իսկ ներմուծումը՝ 45 հազար 600 դոլար։



























