Աշխարհահռչակ նկարիչների հինգ կտավներ են գողացվել Փարիզի ժամականակից արվեստի թանգարանից: Ինչպես հաղորդում է Infox.ru-ն, դրանց արժեքը գնահատվում է 500 մլն եվրո: Գողացվել են Պիկասոյի «Աղավնին», Անրի Մատիսի «Պաստորալ», Ամեդեո Մոդիլիանիի «Հովհարով կինը», Ժորժ Բրակի «Ձիթենու ծառը», Ֆերնան Լեժեի «Մոմակալներով նատյուրմորտ» նկարները:
Չարագործները կոտրել են թանգարանի ապակին, ջարդել փականը եւ ներս թափանցել:




























