ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը։ ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ միջազգային համապատասխան կառույցներն այդ նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրեն։ Երբ անմիջական վտանգի խնդիրը լուծվի, երկարաժամկետ ծրագիր կմշակվի` ոչնչացնելու գերեզմանոցի պարունակությունը` ԵԱՀԿ հետագա աջակցությամբ եւ ՀՀ իշխանությունների ու միջազգային կազմակերպությունների համակարգմամբ՝ այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակից: