Մայիսի 21-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության թերթիկների տպագրությունը: Թերթիկները տպագրելու են ոչ միայն վրացերեն, այլեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն:
Մայիսի 30-ին Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, միջանկյալ խորհրդարանական ընտրությունները, նաեւ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունը:
Տպագրությանը հետեւելու են երկրի մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քվեաթերթիկները պատրաստելու են կեղծիքներից ապահովագրված հատուկ բլանկերի վրա: ԿԸՀ-ն խոստացել է հոգ տանել տեսողական խնդիրներ ունեցողների մասին եւ հայտնել է, թե հնարավորություն է ստեղծելու, որ նրանք ինքնուրույն կարողանան քվեարկել:
Ի դեպ, ներկայումս ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են 14 միջազգային ՀԿ-ներ:




























