Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 21-ին կայացած նիստում հաստատել է «Հայռուսգազարդ» ընկերության 2010-12 թվականների ներդրումային ծրագիրը, համաձայն որի՝ 2010թ. ներդրվելու է 9,5 մլրդ դրամ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 24,2 մլրդ դրամ:

«Հայռուսգազարդի» ներդրումային զարգացման վարչության պետ Աշոտ Հակոբյանը իր հերթին նշել է, թե 2010-12 թվականներին ծրագրվում ներդնել 6,9 մլրդ դրամ գազատրանսպորտային համակարգում, (միայն 3 մլրդը 2010թ.), իսկ գազաբաշխիչ համակարգ ուղղել 17,527 մլրդ դրամ:

«Հայռուսգազարդը» մենաշնորհ ունի ռուսական գազի ներմուծման ոլորտում: Ընկերության մեջ «Գազպրոմի» բաժինը կազմում է 80 տոկոս, իսկ Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: