Ժամը 20-ին տեղական ժամանակով Լեռնային Ղարաբաղում ավարտվել է երկրի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրություններն արդեն համարվում են կայացած, քանի որ ԿԸՀ վերջին տվյալներով, դրանց քվեարկել են ընտրողների 59 տոկոսը, անհրաժեշտ նվազագույն 25-ի փոխարեն:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, միջազգային մի շարք դիտորդների խոսքով, քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: ԿԸՀ-ին է ուղարկվել միայն երկու գրավոր բողոք՝ ընտրողների ցուցակներում անճշտությունների մասին:
Նախնական արդյունքները հրապարակվելու են 48 ժամվա ընթացքում:
Վերջնական արդյունքները կամփոփվեն հինգ օրվա ընթացքում, իսկ բողոքների առկայությամբ դեպքում ժամկետը կերկարացվի մինչեւ յոթ օր:
Նշենք, որ պատգամավորական տեղերի համար պայքարն ընթանում է խառը՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգերով:
33-տեղանոց խորհրդարանի 17 տեղերին հավակնում են չորս կուսակցություններ՝ «Ազատ հայրենիքը» (առաջնորդը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է) 35 հոգանոց ցուցակով; "Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (առաջնորդը խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն է)՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴաշնակցությունը՝ 10 հոգի, եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը՝ 5 թեկնածուներով: Մեծամասնական ընտրակարգով (16 տեղ) մանդատի համար պայքարում են 40 թեկնածուներ:
Նախրոդ ընտրությունների արդյունքում, որ կայացել էին 2005թ. հունիսի 19-ին, 12 մանդատ բաժին էր հասել «Արցախի ժողովրդավարական կուսակցությանը», 10-ը՝ «Ազատ հայրենիքին», 3-ը՝ «ՀՅԴ-Շարժում 88»-ին եւ եւս 8 աթոռ զբաղեցրել էին անկախ պատգամավորները:




























