Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի քաղականության մեջ փոխոփություն չկա: Այդ մասին Ստամբուլում կազմակերպված «Թուրքական արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ հավելել, թե Թուրքիան շարունակում է հավատալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

«Մենք շարունակում ենք հավատալ հարաբերությունների կարգավորմանը: Այդ ուղղությամբ մեր քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա: Բայց եթե դրա հետ մեկտեղ կարգավորվեն հայ-ադրբեջանական հակամարտությունն ու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը, մեծ հնարավորություն կստեղծվի տարածաշրջանում լիարժեք խաղաղության ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: