Մավրիկիոս կղզին ամբողջությամբ բացել է իր դռները օտարերկրացի այցելուների համար, փոխանցում է AFP-ը։

Զբոսաշրջության նախարար Սթիվեն Օբիգադուն հայտնել է, որ 1,3 միլիոն բնակչության 68 տոկոսը լիովին պատվաստված է, 89 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Իր սպիտակ ավազոտ լողափերով եւ փիրուզագույն ջրով հայտնի այս կղզին մասամբ բացվել էր պատվաստված այցելուների համար հուլիսին՝ 2020 թվականի սկզբին կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո առաջին անգամ։

Ուրբաթ օրը ժամանել են առաջին տուրիստական ​​ինքնաթիռները Դուբայից, Փարիզից եւ Լոնդոնից։