Եվրագոտու վերջին երկիրը, որի կառավարությունը հայտարարել է բյուջեի կրճատման կոշտ միջոցների մասին, դարձել է Իտալիան: Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիլվիո Բեռլուսկոնիի կաբինետի ծրագիրը նախատեսում է 2011-2012թ. տնտեսել 24 մլրդ եվրո, այդ թվում՝ երեք տարով սառեցնել բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը, եւ հեռացած հինգ աշխատակցի փոխարեն ընդունել մեկին։ Տնտեսումը կարող է դիպչել նաեւ պետական թոշակներին, տեղական իշխանությունների ծախսային հոդվածներին:
Հայտարարված կրճատումները կազմելու են Իտալիայի ՀՆԱ-ի 1,6 տոկոսը: Կառավարությունը մտադիր է բարելավել հարկահավաքությունը եւ մտադիր է այդ կերպ 2012թ.-ին կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչեւ 3 տոկոս, որը ներկայումս կազմում է 5,3 տոկոս:




























