Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ նրա թիմն աշխարհի գալիք առաջնության գլխավոր ֆավորիտներից է, սակայն պետք չէ մոռանալ նաեւ մյուս գերհզոր թիմերին: «Աշխարհի առաջնությանը ներկայացված կլինեն նաեւ այլ շատ ուժեղ հավաքականներ` Իսպանիայի ընտրանուց զատ: Եթե Անգլիան չունի ՀԱՀ-ում հաղթելու հնարավորություններ, ապա պետք չէ մոռանալ Արգենտինայի մասին:
Իսպանիայի ավարտված առաջնության երկու լավագույն ռմբարկուն ներկայացնում էին հենց այդ երկիրը»,- ասել է Դել Բոսկեն ու հավելել. «Պետք է նշել նաեւ Բրազիլիային, որն ունի փայլուն կազմ, ինչպես եւ Գերմանիան ու Իտալիան»: Այս մասին գրել է Football Italia-ն:



























