Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների եւ սաների:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է երիտասարդ հայրենակիցների ժամանումն Արցախ` նշելով, որ դա եւս մեկ խթան է Հայրենիքը մոտիկից ճանաչելու, երկկողմ կապերը էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու գործում: Նա ընդգծել է, որ նման այցելությունները պետք է լինեն հաճախակի: