Առողջապահության նախարարության քաղաքականությունը միտված է Հայաստանում մատչելի եւ որակյալ բուժսպասարկման ապահովմանը: Այդ մասին 2009թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նա ընգդծել է, որ ոլորտում արդեն որոշակի առաջընթաց կա, այսպես՝ զգալիորեն աճել է ամբուլատոր եւ ստացիոնար բուժում ստացողների թիվը: Հաշվետու տարում Հայաստանում ստացիոնար բուժում են ստացել 252,6 հազար հիվանդներ, ամբուլատոր բուժում՝ 10,4 միլիոն: Քուշկյանը նկատել է, որ 2009թ. վերանորոգվել եւ վերականգնվել են մարզային բոլոր կենտրոնները: 3,6 մլրդ-ով ձեռք են բերվել նոր բժշկական սարքեր եւ դեղամիջոցներ: