Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ ամփոփել է մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Համաձայն հաշվարկների՝ առջեւում վարչապետ Արա Հարությունյանի կողմից ղեկավարվող «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որն ստացել է 33 մանդատներից 14-ը։ Արցախի Ժողովրդավարական կուսակցությանը բաժին է հասել 8, իսկ Դաշնակցությանը՝ 6 մանդատ։ Ընտրվել են նաեւ 5 անկախ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում տեղի ունեցան մայիսի 23-ին։ Դրանց մասնակցում էին չորս կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», Արցախի Ժողովրդավարական կուսակցություն, ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն եւ ՀՅԴ։ Ընտրությունների ընթացքին հետեւել են 120 միջազգային դիտորդներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից եւ մի շարք այլ երկրներից։