Վրաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 490-ով: Մահացել է 25 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է վարակվելու 634 053 դեպք:
Միեւնույն ժամանակ վերջին 24 ժամում առողջացել է՝ 2 056, համավարակի ամբողջ ընթացքում՝ 600 524 մարդ: Մահացել է 9 246 քաղաքացի:
Մեկ օրում կատարվել է 30 149 թեստավորում, որոնցից 17 500-՝ը հակամարմիններ հայտնաբերելու համար, իսկ 12 649 ՊՇՌ թեստավորում:
Վարակման ցուցանիշը մեկ օրում կազմել է 826 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,12 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,36 տոկոս:
Առ այսօր Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 871 116 թեստավորում, այդ թվում՝ 6 964-ը վերջին օրում:
Ներկայում կարանտինում է գտնվում 68 մարդ, ստացիոնարներում՝ 4 328, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 672 քաղաքացի:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:




























